Կայացավ Իռու Խեչանովի երգի ու տեսահոլովակի պրեմիերան

Այսօր՝ րոպեներ առաջ կայացավ «Եվրատեսիլ 2023» մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Իռու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան։

Մրցութային Echo երգի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է, տեքստի հեղինակներն են Իռու և Բենյա Կադագիձեները։ Youtube-ում երգը կարելի է լսել հետևյալ հղումով։

Խեչանովը մայիսի 11-ին Լիվերպուլում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում։

Թբիլիսահայ 22-ամյա երգչուհին ընտրվել է «մեծահասակների» Եվրատեսիլում ելույթ ունենալու համար՝ Վրաստանի Առաջին ալիքի The Voice երաժշտական ​​նախագծի արդյունքներով։

Կարդացեք նաև՝

Իռու Խեչանովը՝ իր հաջողությունների և աջակիցների մասին