Երեկվա օրը համառոտ. մարտի 16

2023 թվականի ամառային նավիգացիոն սեզոնից մոլդովական Air Moldova ավիաընկերությունը կմեծացնի թռիչքների հաճախականությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից և կավելացնի կանոնավոր չվերթերը Քիշնև-Բաթումի-Քիշնև ուղղությամբ:

Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ժամանումից հետո Վրաստանում ավելացել է նաև աշխատանք փնտրողների թիվը։

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթի ներմուծումը` նվազել։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Ի դեպ, Իոսելիանին հայտարարել էր, որ Սաակաշվիլիի ցանկության դեպքում պատրաստ է հանդիպել նրան:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին պատկերող տեսանյութերի հրապարակման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը Քրեակատարողական ծառայությանը տուգանել է 500 լարիով։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրամիության հանձնարարականների կատարմանն անդրադառնալով, ասել է, որ Վրաստանի խորհրդարանը գրեթե հասել է հանձնարարականի կատարման ավարտին։

2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ը Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3 375 քաղաքացու, որից 3 297-ը՝ Ռուսաստանի և 78-ը՝ Ուկրաինայի։

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակում են Skytrax World Airport Awards 2023 մրցանակաբաշխության արդյունքներով, հայտնում է TAV Georgia օդանավակայանների միության ընկերությունը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Էնդրյուս Կուբիլիուսը Ստրասբուրգում վրաց ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի եվրոպամետ ընդդիմությունն այլընտրանք է, որը կարող է պաշտպանել վրաց ժողովրդի շահերը՝ Եվրամիությանն անդամակցելու առումով:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանական մեծամասնության այն պատգամավորների մասին, որոնք չեն պաշտպանել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։

«Ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» Ռուսաստանից վերահսկվող ուժ է, այս իշխանությունների հետ առաջ չենք շարժվի»,- ասել է Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: