Խորհրդարանի մոտ ԵՄ դրոշը հրկիզելու համար մի քանի մարդ է տուգանվել

Վրաստանի հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, նախագահ Զուրա Մախարաձեն և նրա չորս համախոհները տուգանվել են` յուրաքանչյուրը 1 000 լարիով, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Եվրամիության դրոշն իջեցնելու և այրելու համար։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ իրավական միջոցներ են ձեռնարկվում այս գործընթացում ներգրավված այլ անձանց ևս տուգանելու համար։

Ի դեպ, հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էր կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդներն իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսամետ խմբավորումները խորհրդարանի մոտ իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ Նրանք դա արեցին 2021 թվականի հուլիսի 5-6-ի ցույցերի ժամանակ` երկու անգամ ցած քաշելով խորհրդարանի դիմաց բարձրացված ԵՄ դրոշը։ Ընդգծենք, որ մարտի 7-8-9-ին «օտարերկրյա գործակալների» օրինագծերի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ընտանիքներին «Ալտ-Ինֆո»-ի անդամները սպառնացել են: Ըստ տեղեկությունների՝ «Ալտ-Ինֆո»-ն ֆինանսավորվում է հենց Ռուսաստանից:

Իշխանությունն իր նպատակների համար օգտագործում է ռուսամետներին. կարծիքներ