Լևան Իոսելիանիին խորհրդարանում կփոխարինի Քեթևան Թուրազաշվիլին

Վրաստանի խորհրդարանում «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ») կուսակցության ցուցակից Լևան Իոսելիանիին կփոխարինի Քեթևան Թուրազաշվիլին։

Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը մարտի 17-ի նստաշրջանում կքննարկի խորհրդարանի հեռացված պատգամավոր Լևան Իոսելիանիի պատգամավորական լիազորությունները Քեթևան Թուրազաշվիլիին փոխանցելու հարցը, իսկ խորհրդարանը որոշում կկայացնի հաջորդ լիագումար նիստում։

Ի դեպ, Լևան Իոսելիանին խորհրդարանի կողմից ընտրվել է օմբուդսմենի պաշտոնում։ Ընդդիմադիր քվոտայով նա զբաղեցնում էր խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը։ Ըստ այդմ, այս կադրային որոշմամբ՝ խորհրդարանում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը թափուր է։