Այսօրվանից` հոկտեմբերի 6-ից Վրաստանի արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը սկսում է Վրաստանի քաղաքացիների նոր դիզայնով կենսաչափական անձնագրերի և բնակության էլեկտրոնային վկայականների տրամադրումը:
Արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հրապարակել է մեկնարկի մասին տեղեկություն։
Ըստ գործակալության՝ վճարը կմնա նույնը, և ժամանակավոր փաստաթղթերի տերերը պարտավոր չեն դրանք փոխարինել նորերով։
Թարմացված դիզայնով կտրամադրվեն նաև հետևյալ փաստաթղթերը.
- ժամանակավոր բնակության էլեկտրոնային վկայական,
- մշտական բնակության էլեկտրոնային վկայական,
- դիվանագիտական անձնագիր,
- ծառայողական անձնագիր,
- փախստականի կարգավիճակ ունեցող անձի ճանապարհորդական փաստաթուղթ,
- Վրաստանում կարգավիճակ ունեցող քաղաքացիություն չունեցող անձի ճանապարհորդական փաստաթուղթ։