Քաղաքացիական ակտիվիստ Վախո Փիցխելաուրիի կնոջ՝ Թեոնա Բզիշվիլիի խոսքով, Փիցխելաուրին անհետացել է հոկտեմբերի 6-ի երեկոյան, և Բզիշվիլին դեռևս որևէ տեղեկություն չունի նրա գտնվելու վայրի մասին։
TV Pirveli-ին տված հարցազրույցում Բզիշվիլին ասել է, որ ամուսնու անհետացման մասին հայտնել է Հանրային պաշտպանի գրասենյակին և Քրեակատարողական ծառայությանը։
«Մենք ապրում ենք այսպիսի ռեժիմի պայմաններում. մինչ հիմա չգիտեմ, թե որտեղ է նա», — ասել է Վախո Փիցխելաուրիի կինը։
Ավելի ուշ տարածվել է տեղեկություն, որ ամենայն հավանականությամբ՝ ակտիվիստը ձերբակալվել է։ Քաղաքացիները սոցիալական ցանցում գրել են, որ իր սեփական խանութից նրան տարել են դիմակավորված անձինք։
Ի դեպ, Փիցխելաուրին բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է։ Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ նրա վրա հարձակվել և ծեծի են ենթարկել, սակայն Ներքին գործերի նախարարությունը չի հետաքննել այդ դեպքը։