Բաթումիի ողբերգությունից անցել է 4 տարի

 Բաթումիի ողբերգությունից անցել է 4 տարի. 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Մայիսի 26-ի փողոցում բնակելի շենք փլուզվեց։ Ողբերգության հետևանքով զոհվեց 9 մարդ, նրանց թվում՝ 3 անչափահաս։

Շենքի փլուզման պատճառն առաջին հարկում վերանորոգման աշխատանքներն էին, որոնց ընթացքում վնասվել էին հիմնասյուները։

Դատարանը գործով անցնող երեք մեղադրյալներին դատապարտեց 4 և 3 տարի ազատազրկման։