Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր-2018» զորավարժությունները

Այսօր Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում հանդիսավոր արարողությամբ ավարտվեցին «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ Ռեջինալդ Նիլը, Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:

Վրաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծել է «Արժանի գործընկեր» զորավարժությունների ռազմավարական կարևորությունը: Զորավարժությունների փակման արարողությանը պարգևատրվել են Վրաստանի և մի շարք այլ երկրների մասնակից զինվորականներ: Փոխանցում է interpressnews-ը։

Թողնել պատասխան