Ձերբակալված քաղաքացիական ակտիվիստ Վախթանգ Փիցխելաուրին, որը մասնակցել է հոկտեմբերի 4-ի հանրահավաքին, բանտում հացադուլ է հայտարարել։
Հացադուլի դրդապատճառի մասին Փիցխելաուրիի նամակը տարածել է նրա կինը՝ Թեո Բզիշվիլին։
«2025 թվականի հոկտեմբերի 6-ին քաղաքացիական հագուստով «ոստիկանները» ֆիզիկական և խոսքային բռնություն գործադրեցին իմ նկատմամբ։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական վրեժխնդրություն…
Այսօր ես գտնվում եմ անօրինական և անարդարացի գերության մեջ։ Հաշվի առնելով այս ամենը` որոշել եմ դիմել բողոքի ամենածայրահեղ ձևին և հացադուլ հայտարարել», — ասված է Վախթանգ Փիցխելաուրիի հոկտեմբերի 10-ի նամակում։
Վախթանգ Փիցխելաուրին առաջիններից մեկն է եղել, որին ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 6-ին։ Նրա դեմ խափանման միջոց է կիրառվել կալանքը։