Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին հյուրընկալել է ֆրանսիական GIP FIPAN կազմակերպության ղեկավարությանը, հայտնել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության կենտրոնը։
GIP FIPAN-ը Ֆրանսիայի կրթության նախարարությանը ենթակա գերատեսչություն է, որը գործում է Նիս քաղաքում՝ անընդհատ մասնագիտական կրթության և զբաղվածության աջակցության ուղղությամբ։
Ծանոթացման բնույթի աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները և մտքեր փոխանակել համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ժամանակ Բաիա Կվիցիանին նշել է, որ Վրաստանում մասնագիտական կրթությունը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ինչն ապահովում է երկրում տրված մասնագիտական դիպլոմների միջազգային ճանաչումը։
Տեղեկության համաձայն՝ ֆրանսիական կողմը դրական է գնահատել Վրաստանի կրթական համակարգում ընթացող գործընթացները և գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել։