Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի դեսպանին

«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Ռոգաշչուկին։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ: Կողմերը քննարկել են Վրաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրի, տնտեսության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հարցը:

Հանդիպման ընթացքում Բելառուսի դեսպանը Կոբախիձեին է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական նամակը Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ըստ կառավարության մամուլի ծառայության՝ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Բելառուսին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար, շնորհավորել է դեսպանին դիվանագիտական ​​առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր աշխատանքում:

Հիշեցնենք. ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում մեծամասշտաբ ցույց անցկացվեց։ Հասարակության մի լայն շրջանակ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր չի ընդունում «Վրացական երազանք»-ի կառավարության լեգիտիմությունը և պահանջում է նոր ու արդար ընտրություններ։