Այսօր կկայանա Վրաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը

Այսօր` հոկտեմբերի 14-ին, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի չորրորդ խաղը կանցկացնի Իզմիթում՝ Թուրքիայի հավաքականի դեմ։

Խաղը կսկսվի ժամը 22:45-ին, իսկ ուղիղ հեռարձակումը կապահովի վրացական «Պիրվելի արխի»-ն։

Վրաստանի հավաքականի մարզիչ Վիլի Սանյոլի թիմը որակավորման E խմբում 3 խաղից հետո ունի 3 միավոր: Թուրքիայի հավաքականն ունի 6 միավոր: