Վանո Սաբաշվիլին ազատ արձակվեց՝ չվերադարձելիության սկզբունքով, հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Սաբաշվիլին սեպտեմբերի 9-ին ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին՝ Ռուսաստանի Դաշնության հայտարարած միջպետական հետախուզման հիմքով։ ՌԴ-ն նրան մեղադրում էր վարձկանության համար։
Տեղեկության համաձայն` Սաբաշվիլին մեկ ամիս գտնվել էր Ուկրաինայում մարդասիրական առաքելությամբ և իր ընկերներից մեկին գտնելու նպատակով։
ՌԴ-ի կողմից Ուկրաինայի օկուպացված Դոնեցկի մարզի ապօրինի դատարանը 2024թ․ դեկտեմբերի 19-ին Սաբաշվիլիին 14 տարի ազատազրկման էր դատապարտել։
Սաբաշվիլիի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: