Լրագրողական էթիկայի խարտիան կոչ է արել ազատ արձակել Քեթա Ցիցքիշվիլիին

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան կոչ է արել Ներքին գործերի նախարարությանը` անհապաղ ազատ արձակել լրագրող Քեթա Ցիցքիշվիլիին։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանությունը ձերբակալել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության երկրորդ լրագրողին՝ ցերեկային ծրագրի հաղորդավար Քեթա Ցիցքիշվիլիին։ Ձերբակալության մասին լրագրողը գրել է իր անձնական Facebook-յան էջում։

«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը լրագրողի ձերբակալությանն արձագանքել է հայտարարությամբ։ Ենթադրաբար, ոստիկանությունը մեղադրում է Քեթա Ցիցքիշվիլիին, ինչպեսև` Վախո Սանաիային, ճանապարհը փակելու համար։

«Երեկ դատարանը «Ֆորմուլա» հեռուստաընկերության երեկոյան ծրագրերի հաղորդավար, լրագրող Վախո Սանաիային դատապարտեց 6 օրվա ազատազրկման՝ հիմնվելով Քրեական օրենսգրքում շտապողականորեն ներկայացված փոփոխությունների վրա, որոնք հաստատվել են երկու օրվա ընթացքում երեք լսումներով։