Վրաստանում ծնելիությունը նվազում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը՝ 5 տարում անդառնալիորեն նվազել է նորածինների թիվը։

Վրաստանում ծնելիությունը նվազել է գրեթե 14 տոկոսով։ Geostat-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մարզերում տարեցտարի ծնունդների թիվը նվազում է:

Տեղեկության համաձայն, Թբիլիսիում, որտեղ տարեկան ծնվում է միջինը 15 հազար երեխա, էական տարբերություն չի գրանցվել։