Ակտիվիստ Թեմո Սարալիձեն ձերբակալվել է

Ակտիվիստ Թեմո Սարալիձեի քույրն ու հայրը տեղեկություն են տարածել, որ ակտիվիստը ձերբակալվել է:

«Ոստիկանները նրան տարել են, նրանք 2 օր մուտքի մոտ էին, իսկ այսօր առավոտյան, երբ նա գնում էր աշխատանքի, տարան։

Երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրան, նա դիմակ էր կրում, սա նաև գրված է խուզարկության արձանագրության մեջ»,- «Դաիտովե» խմբում գրել է Սարալիձեի քույրը՝ Թեոնա Սարալիձեն։

Տեղեկության համաձայն՝ գործն առնչվում է հոկտեմբերի 18-ի հանրահավաքին, որի ժամանակ մի շարք ակտիվիստներ են ձերբակալվել։