Վարդավառը Հայաստանում և Վրաստանում. լուսանկարներ

Հայ ժողովրդի կողմից թերևս ամենասիրված եկեղեցական տոնը՝ Քրիստոսի պայծառակերպույան տոնը, ոմանց համար Վարդավառը, ոմանց համար «ջրոցին», այս տարի կայացավ հուլիսի 28-ին: Այն hայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը:

Ավետարանական պատմությունից հայտնի է, որ Հիսուս Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Թադեւոսի եւ Հովհաննեսի հետ բարձրացավ սբ. Լեռ և այնտեղ աղոթելիս պայծառակերպվեց, այլակերպվեց:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Այս տարի Վարդավառի խորհրդանիշը Հայաստանում գորգերն էին, իսկ էպիկենտրոնը՝ խորհրդարանի շենքը: Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։ Միջոցառումը սկսվել է Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ: Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։

Վարդավառը նշվեց նաև Թբիլիսիում՝ երկու հայ առաքելական եկեղեցիների բակերում: