Թուրքիայի առողջապահության նախարարը Վրաստանում է

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիսօղլուն պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Տեղեկությունը տարածել է Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ Քեմալ Մեմիսօղլուն Թբիլիսիում է իր տեղակալի և առողջապահության վարչությունների ղեկավարների հետ, և նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։

«Պատվիրակությանը հյուրընկալում է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն: Երկօրյա այցի շրջանակներում կկայանան պաշտոնական հանդիպումներ, և կստորագրվի հուշագիր առողջապահության ոլորտում հետագա համագործակցությունը խորացնելու համար», — ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախարարության հաղորդման՝ պատվիրակության ներկայացուցիչները կհանդիպեն նաև Վրաստանի խորհրդարանի անդամների հետ և կմասնակցեն բարձր մակարդակի այլ հանդիպումների։