Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ Վրաստանից արտաքսվել է 30 օտարերկրյա քաղաքացի։ Այս հաղորդագրությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը։
«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մարոկկոյի, Ֆիլիպինների, Հորդանանի, Բանգլադեշի, Կանադայի, Կոտ դ’Իվուարի և Ռումինիայի 30 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ։