Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ մեղադրանք է առաջադրվել

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Այս տեղեկությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի ապօրինի եկամտի օրինականացման համար։

Դատախազությունը միջնորդել է Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառել 1 միլիոն լարիի չափով գրավը։ Դատախազությունը նաև միջնորդել է բռնագրավել Ղարիբաշվիլիի անձնագիրը և արգելել նրան լքել երկիրը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ Ղարիբաշվիլին ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։

Նրա խոսքով՝ Ղարիբաշվիլին կարող է տրամադրել 1 միլիոն լարի գրավ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անշարժ գույքով։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ավելին կարդացել ստորև.

Ղարիբաշվիլին խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել. ՊԱԾ