ՆԳՆ-ն մի շարք ակտիվիստների է ձերբակալել

«Դրոա» կուսակցության անդամ Նաթիա Լեթոդիանին ձերբակալվել է վարչական կարգով, ըստ տեղեկությունների՝ ճանապարհը փակելու համար։

Նա տեղափոխվել է Իսանի-Սամգորիի ոստիկանական բաժանմունք։

Ներքին գործերի նախարարությունն այսօր առավոտյան սկսել է ձերբակալությունների հերթական շարքը։ Ակտիվիստների խոսքով՝ ձերբակալվածներն են Բաչո Քիմուցաձեն, Դավիթ Մշվենիերաձեն, Նինո Լաղիձեն, Անուկա Գամսախուրդիան, Դանի Մաղրաձեն, Թենգո Կիրթաձեն։

Ձերբակալվածների թվում է նաև քաղբանտարկյալ Զվիադ Ցեցխլաձեի հայրը՝ Զուրա Ցեցխլաձեն: