Նիկա Կվիտատիանին ձերբակալվել է

Ընդդիմադիր «Փոփոխությունների համար» կոալիցիայի անդամ Նիկա Կվիտատիանիին ոստիկանությունն այսօր ձերբակալել է իր տան մոտ՝ հոկտեմբերի 21-ին Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ճանապարհը փակելու համար։

Այդ օրը Կվիտատիանին Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցին մասնակցում էր ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Գիգա Լեմոնջավայի հետ։

Լեմոնջավան ձերբակալվել է հոկտեմբերի 24-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում։