Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր վարչության պետը հրաժարական է տվել

Լաշա Ջոխաձեն հրաժարական է տվել Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այս տեղեկությունը հաստատել են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Նա այս պաշտոնում աշխատել է ավելի քան 5 տարի։

Լաշա Ջոխաձեն ակտիվորեն մասնակցել է մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցերը ցրելու գործողություններին, այդ թվում՝ ցուցարարների ձերբակալմանը։ Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան այս պաշտոնում. Ներքին գործերի նախարարությունը դեռևս տեղեկություն չի հրապարակել։

Լաշա Ջոխաձեն Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել 2020 թվականի ապրիլի 27-ին: Ջոխաձեն այս պաշտոնում նշանակվել է Վախթանգ Գոմելաուրիի նախարար աշխատելու ընթացքում։