Ձյուդոիստ Ավթանդիլ Ճրիկիշվիլին՝ Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ

Ձյուդոիստ Ավթանդիլ Ճրիկիշվիլին նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ։

Մարզային վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճրիկիշվիլին կստանձնի սպորտի և երիտասարդության հարցերի ղեկավարումը։

34-ամյա Ճրիկիշվիլին աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։

Նրանից բացի, նահանգապետի տեղակալ է նշանակվել Սոսո Ալիբեգաշվիլին, որն, ըստ հաղորդագրության՝ ունի պետական ​​հատվածում աշխատելու փորձ, այդ թվում՝ կառավարության աշխատակազմում և տարածաշրջանային զարգացման նախարարությունում։