Հունգարական ՀԿ-ները` ՄԻԵԴ-ում Վրաստանի դեմ գործի երրորդ կողմ

Հունգարական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացրել են Վրաստանի կառավարության դեմ երրորդ կողմ ներգրավվելու մասին գրավոր հայտարարություն  «ռուսական օրենքի» վերաբերյալ գործում («Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա և այլք ընդդեմ Վրաստանի»):

Կազմակերպությունները համեմատել են Վրաստանում ընդունված օրենքը Հունգարիայում ընդունվածի հետ:

Նրանց գնահատմամբ` նման օրենքները հիմնականում ծառայում են միավորման և խոսքի ազատության սահմանափակմանը, նաև հաճախ խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված այլ իրավունքներ: