«ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) շուտով կհրապարակի իրավական վերանայման զեկույց Վրաստանում վերջերս ընդունված և խաղաղ հավաքների ազատությանը խոչընդոտող իրավական փոփոխությունների վերաբերյալ։
«Փաստաթուղթը պատրաստվում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի հարցման հիման վրա։
Մենք հետևում ենք ընթացող գործընթացներին և շարունակելու ենք աջակցել Վրաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը», — ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, վերջին շրջանում «Վրացական երազանք»-ը խստացրել է ցուցարարների իրավունքներին վերաբերող օրենքները և ընդունել մի շարք օրենքներ, որոնք, ըստ հասարակության լայն շրջանակի՝ սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքները։