Վրաստանում մարտի մեկից արգելվում է չվող թռչունների որսը

Վրաստանում չվող թռչունների որսի սեզոնը փակվում է փետրվարի 28-ին, մարտի 1-ից որսն արգելվում է։ Հայտարարությունը տարածել է Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության բնապահպանության վարչությունը։

Արգելված շրջանում որսի համար քաղաքացիները կտուգանվեն 500-700 լարիով (մոտ 200-280 դոլար)։

Վարչությունը որսի սիրահարներին կոչ է արել խստորեն պահպանել կարգը։

Վրաստանը չվող թռչունների համար կարևոր տարածք է համարվում։ Յուրաքանչյուր տարի այստեղով անցնում են միլիոնից ավելի թռչուններ։

Թռչունների որսի սեզոնը Վրաստանում բացվել էր 2017-ի օգոստոսի 19-ին: Սակայն այս ժամանակահատվածում էլ թռչունների որոշ տեսակների որսի համար սահմանվում են ժամկետներ և ամենօրյա սահմանաչափեր:

Թողնել պատասխան