Վրաստանի նախագահը կրկին չի ստորագրել «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի ստորագրել «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը, տեղեկացրել է նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին:

«Վրաստանի խորհրդարանը նախորդ տարեվերջին ընդունել էր «Հեռարձակման» և «Վրաստանի գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու որոշումներ, որն ուղարկվել էր նախագահին։ Սակայն նախագահը «Հեռարձակման մասին» օրենքն իր դիտարկումներով կրկին վերադարձրել էր խորհրդարանին։ Մինչդեռ խորհրդարանը չէր ընդունել կոմերցիոն գովազդին և պետական գնումներին վերաբերող դիտողությունները։ Ուստի, նախագահը որոշել է չստորագրել այդ օրենքի ներքո»,- ասել է Անա Նացվլիշվիլին:

Այսպիսով, կանոնակարգի համաձայն, նոր փաստաթուղթը ստիպված կլինի ստորագրել և հրապարակել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ «Հեռարձակման մասին» օրինագծի վրա 2017-ի դեկտեմբերին նախագահի դրած վետոյի հարցը խորհրդարանը քննարկեց փետրվարի 21-ի լիագումար նիստի ընթացքում և 83 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթահարեց նախագահի վետոն:

Թողնել պատասխան