Վրաստանն ԱՄՆ-ից նոր հակատանկային համակարգ է ստացել

Վրաստանը 2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ից ստացել է նոր հակատանկային համակարգ՝ Javelin: Այս մասին նշված է կառավարության՝ ծրագրերի իրականացման մասին խորհրդարան ներկայացված զեկույցում։  

«2022 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարությունը համաֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերել Javelin-ների նոր խմբաքանակ։ Մարտավարական տեխնիկան ներկայումս արդիականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ», — ասվում է կառավարության հայտարարության մեջ: 

Javelin-ը հրթիռային համակարգ է, որն օգտագործվում է տանկերի, զրահափոխադրիչների և այլ մարտական ​​մեքենաների դեմ։

Նշենք, որ Վրաստանն առաջին անգամ այս համակարգը ձեռք է բերել է 2018 թվականի հունվարին։

Այն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այժմ ընթացող պատերազմում։