«Լելոն» պահանջում է վերադառնալ Միշելի համաձայնագրին

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը կառավարությունից պահանջում է վերադառնալ «Շառլ Միշելի համաձայնագրին»։

Կուսակցության քաղխորհուրդը կարծում է, որ այս պատմական հնարավորությունը (ԵՄ ինտեգրման) բաց թողնելը կարող է Վրաստանին թողնել աշխարհաքաղաքական անորոշության մեջ։ Այս հարցի շուրջ «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն խոսել է քաղաքական խորհրդի նիստից հետո։

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի «Վրացական երազանքը» վերադառնա Շառլ Միշելի համաձայնագրին։

Միշելի համաձայնագրից դուրս գալն այն հիմնական խնդիրն էր, որը եվրոպական կողմը դրեց Բրյուսելում մեր հանդիպումների օրակարգում։ Մենք իշխանություններին կոչ ենք անում անհապաղ վերադառնալ այս համաձայնագրին։ Սա կլինի ԵՄ-ի համար ամենահստակ դրական ուղերձը ԵՄ-ի պատմական որոշում կայացնելու ճանապարհին», — ասել է կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն:

Կուսակցությունը նաև դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ օգտվելու Սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր իրավունքներից և վերադառնալ այս համաձայնագրին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը նոր փաստաթուղթ ներկայացրեց Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը, որի նպատակը քաղաքական ճգնաժամից դուրս գալն է: