Պատվաստման վիճակագրությունը Վրաստանում

Դեկտեմբերի 13-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվել է ընդհանուր հաշվով 2 311 840 պատվաստում։

Ամբողջությամբ (երկու չափաբաժնով) պատվաստված է 1 057 569 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում պատվաստվել է 2500 մարդ։

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Ըստ մարզերի պատվաստման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում, որին հաջորդում է Սամցխե-Ջավախեթին։

Պատվաստումն ընթանում է երեք տեսակի պատվաստանյութով՝ Pfizer, Sinovac, Sinopharm:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր