Հոկտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանությունը չորս անձի է ձերբակալել Թբիլիսիի խորհրդարանի և մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ։
Ձերբակալություններն սկսվել են Ռուսթավելիի պողոտայի երթևեկության վերականգնումից հետո, որը փակել էին ցուցարարները։
Տեղեկության համաձայն՝ ոստիկանությունը Ճիճինաձեի փողոցում ցուցարար Թորնիկե Տիկարաձեին ստիպողաբար նստեցրել է մեքենայի մեջ։ Ցուցարարների խոսքով՝ «Ազատության հրապարակ» կայարանի մոտ ձերբակալվել է մեկ այլ ցուցարար ևս՝ 72-ամյա Իոսեբ Խեոշվիլին։ Խեոշվիլին ձերբակալվել էր նաև հոկտեմբերի 22-ին. ձերբակալվածների թվում են Կախա Ջափարիձեն և Զազա Բրոլաձեն։
Հիշեցնենք. անցյալ շաբաթ երեք օրվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 60 մասնակցի։
Թարմացված օրենսդրության համաձայն՝ վարչական կալանքը համարվում է պատիժ հանրահավաքի ժամանակ առաջին անգամ ճանապարհը փակելու համար, իսկ կրկնության դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում։