Մառնեուլիի և Բոլնիսիի կարանտինային գոտում սննդամթերքի պակաս չի լինի. նախարար

Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հայտարարությամբ, կարանտինային գոտի համարվող Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում սննդամթերքի և առաջին օգտագործման պարագաների պակաս չի լինի: Նրա խոսքով Գյուղատնտեսության նախարարությունը համակարգված աշխատում է ՆԳ նախարարության հետ:

«Սննդամթերքի մատակարարման շղթան հատուկ ռեժիմով է աշխատում: Կարանտինային գոտում սննդամթերք մտցնելը կազմակերպված է տեղի ունենում: Վարարորդները կունենան հատուկ հանդերձանք, իսկ մեքենաները կլվացվեն հատուկ լուծույթով», — հայտարարել է Դավիթաշվիլին:

Մարտի 23-ից վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Քվեմո Քարթլիի շրջանում գտնվող Մառնեուլիի և Բոլնիսիի մունցիպալիտետները հայտարարվեցին խիստ կարանտինային գոտի: Պատճառը մարտի 22-ին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում բուժում ստացող Մառնեուլիի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարակակիրը մասնակցել է 400 հոգանոց սգո արարողության: Վարակակրի՝ մոտ 90 կոնտակտ արդեն հայտնաբերվել է: Առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեի խոսքով՝ Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել:

Այս պահի դրությամբ փակ են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերը, որոնք հսկում են Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները և զինված ուժերը: