Ռուբեն Պալյանը՝ Ախալքալաքի քաղաքային խորհրդի նախագահ

Ախալքալաքի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Պալյանը։

Քաղաքային խորհուրդների առաջին նիստերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 30-ին։

Մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Զուրաբ Աբաշիձեն, իսկ նրա տեղակալներ՝ Բեքա Դավիթուլիանին, Թինաթին Նիբլոշվիլին, Լևան Ջափարիձեն։

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը բաղկացած է 50 անդամից։ 45 անդամ «Վրացական երազանք»-ից է, իսկ 5-ը՝ ընդդիմությունից։

Տեղի է ունեցել քաղաքային խորհուրդների առաջին նիստը