Երեկ՝ նոյեմբերի 2-ի երեկոյան, Ռուսթավելիի պողոտայում ընթացող հանրահավաքի մի քանի մասնակցի բերման են ենթարկել։
Ոստիկանությունը տարել է հանրահավաքի 5 մասնակցի, այդ թվում՝ Աբխազիայից տեղահանված 71-ամյա Ազա Չիլաչավային, նաև Լադո Բերոզաշվիլիին, Լևան Սաբիաշվիլիին, Դաթո Բասարիային և Մաիա Սուլաբերիձեին։
Ըստ տեղեկությունների՝ Մաիա Սուլաբերիձեն ավելի ուշ ազատ է արձակվել։ Հաղորդվել է նաև, որ ոստիկանությունն ազատ է արձակել Դաթո Բասարիային։
Ձերբակալությունից հետո Ազա Չիլաչավան չոր հացադուլ է հայտարարել նախնական կալանքի կենտրոնում. նա հրաժարվել է ոչ միայն սննդից, այլև ջրից։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքը ճանապարհը փակելու համար նախատեսում է 15-օրյա ազատազրկում։ Նույն արարքը կրկնակի կատարելու համար հարուցվում է քրեական հետաքննություն, որը նախատեսում է մինչև 1 տարի ազատազրկում։