Գախարիա․ Եվրոպան Վրաստանի անցյալն է, ներկան և ապագան

Եվրոպան Վրաստանի անցյալն է, ներկան է, ապագան է։

Այսպես է ասել Վրաստանի վարչապետ Գիորգի  Գախարիան՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախագահությանը նվիրված տոնական հանրահավաքին։

Ինչպես ասել է վարչապետը, Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրոպային, քան այսօր, և այդ ամենին երկիրը հասել է «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին․

«Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այսօր քաղցր կյանքով չեն ապրում մեր քաղաքացիները, սակայն այն, ինչ արել ենք մենք վերջին տարիների ընթացքում, ակնհայտ է։ Վրաստանը երբեք Եվրոպայի հետ այսքան մոտ հարաբերություններ չի ունեցել՝ տնտեսական ենթատեքստում։ Այսօր Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդել։ Սա տեղի է ունեցել վերջին տարիներին, ու մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտանա՝ նաև նրանով, ինչ սպասվում է մեզ առջևում։ Այդ ամենին մենք հասնելու ենք մեր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողքին»։