«Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆոլկլորային փառատոնը չեղարկվել է

Ախալքալաքում Վրաստանի պարարվեստի միության կազմակերպած «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆոլկլորային փառատոնը, որը պիտի անցկացվեր սեպտեմբերի 30-ին՝ չեղարկվում է, տեղեկացրել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Մինչ այդ փառատոնին մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններ էին հրապարակել և՛ Ախալքալաքում գործող համույթներն ու խմբերը, և՛ քաղաքացիական անձինք։

Ախալքալաքում հրաժարվում են մասնակցել «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» փառատոնին

Նշենք, նաև, որ Ախալքալաքի օրվան՝ սեպտմբերի 9-ին նվիրված, սակայն Գուրիայում տեղի ունեցած աղետի պատճառով հետաձգված և սեպտեմբերի 25-ին նախատեսված «Ղամիս շոու» համերգը կրկին հետաձգվել է։

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, երբ հայտնի դարձավ, որ Ախալքալաքում համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, Ախալքալաքի մի շարք բնակիչներ բողոքի ալիք բարձրացրին սոցիալական ցանցերում։ Ախալքալաքցիները պահանջում էին հարգել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց հիշատակը և հետաձգել համերգը։ Ավելի ուշ, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը jnews.ge-ին փոխանցել էր, որ համերգը անորոշ ժամանակով կհետաձգվի։