Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալն աճել է 7 անգամ

Լուսանկարը՝ mtavari.tv-ի

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալն աճել է 7 անգամ, հայտնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը:

Անցյալ տարի Ռուսաստանից 108 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) են կատարվել, ինչը տարեկան ռեկորդային ցուցանիշ է։

Ի դեպ, շաբաթվա վերջում ՀԿ-ն կհրապարակի Ռուսաստանից աճող տնտեսական կախվածության վերաբերյալ ամբողջական ուսումնասիրությունը։