Երեկ ոստիկանությունը ճանապարհը փակելու համար ձերբակալել է 4 ցուցարարի, նրանց թվում՝ բանաստեղծ, թարգմանիչ, «Սաբա» գրական մրցանակի կրկնակի դափնեկիր Պաատա Շամուգիային։ «Այսօր իմ հերթն է», — ասել է նա ձերբակալության պահին։
Վարչական իրավախախտումների օրենսգրքում «Վրացական երազանք»-ի արագացված կարգով կատարած փոփոխություններից հետո փողոցը փակելու համար վարչական պատասխանատվություն, իսկ կրկնվող դեպքերում՝ քրեական պատասխանատվություն ներառելուց ի վեր արդեն օրեր շարունակ քաղաքացիներ են ձերբակալվում։
Հիշեցնենք. երեկ եվրոպամետ բողոքի ակցիաների 342-րդ օրն էր, ցուցարարները կրկին փակել էին Ռուսթավելիի պողոտան։