Վրաստանից արտասահման մեկնողների թիվն աճել է 3.4%-ով

2025 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանի տարածքից գրանցվել է վրացի ռեզիդենտ ճանապարհորդների 784 հազար 700 արտասահմանյան ուղևորություն, ինչը 3.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս տեղեկությունը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Ըստ ծառայության՝ ամենաշատ ուղևորությունները՝ 41.4 տոկոս, կատարել են 31-50 տարեկան ճանապարհորդները:

2025 թվականի 3-րդ եռամսյակում այցելությունների ընթացքում կատարված ծախսը կազմել է 699 միլիոն 900 հազար լարի, ինչը 3.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այցելությունների մեծ մասը կատարվել է դեպի Թուրքիա և Ռուսաստանի Դաշնություն։