Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հինգ անձի՝ 2 միլիոն 741 հազար լարի արժողությամբ հողամասերի խմբակային խարդախությամբ ձեռքբերման համար։
Դատախազության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ հանցախմբի անդամները, զոհին պատկանող հողամասերը խարդախությամբ ձեռք բերելու նպատակով կազմել են կեղծ լիազորագրեր: Դրա հիման վրա Գարդաբանիի մունիցիպալիտետում բնակվող զոհին պատկանող 2 միլիոն 741 հազար լարի արժողությամբ երկու հողամասը կեղծ գնման պայմանագրով փոխանցվել են հանցավոր խմբի մեկ այլ անդամի, որը նախ գրավադրել է գույքը, ապա` վաճառել։
Իրավապահ մարմինները ձերբակալել են երկու մեղադրյալի, իսկ երեք անձի նկատմամբ հեռակա կարգով քրեական հետապնդում է սկսվել։ Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» ենթակետով և 4-րդ մասի «Ա» ենթակետով, որը որպես պատժի ձև և չափ է նախատեսում մինչև 10 տարի ազատազրկումը։