Թուրքիան Վրաստան է ուղարկել Akıncı անօդաչու թռչող սարք՝ C-130 ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների համար։
Տեղեկության համաձայն՝ անօդաչու թռչող սարքն առաջիկա ժամերին կմասնակցի որոնողական գործողություններին։
Հաղորդվել է, որ Akıncı-ն հաջողությամբ օգտագործվել է Իրանի նախագահական ինքնաթիռի կործանման վայրում 2024 թվականի որոնողական գործողություններում։
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել է երեկ՝ նոյեմբերի 11-ին, Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ։
Կործանման պաշտոնական պատճառը դեռևս անհայտ է։
Մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ ռազմական C-130 Hercules ինքնաթիռում եղել է 20 մարդ։