Նախնական կալանքի վճիռ Գիորգի Գախարիայի նկատմամբ

Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ խափանման միջոց է որոշվել նախնական կալանքը։ Թբիլիսիի քաղաքային դատարանում` դատավոր Դավիթ Կուրտանիձեի նախագահությամբ, քննարկվել էր Չորչանա գյուղում անցակետ բացելու հարցը։

Այս որոշմամբ դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը։

Դատախազությունը Գիորգի Գախարիային մեղադրել է նաև «Գավրիլովի գիշերվա» դրվագի համար։ Այս մասով դատական ​​նիստը կայացել է երեկ՝ նոյեմբերի 13-ի երեկոյան։

Դատավճռի համաձայն՝ Գիորգի Գախարիան կկալանավորվի Վրաստան վերադառնալու դեպքում։ Հայտնի չէ՝ դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում կհայտարարի, թե` ոչ:

Նոյեմբերի 12-ին գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն ճեպազրույցում հայտարարել է, որ նախկին վարչապետին մեղադրանք կառաջադրվի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով.

  • «Գավրիլովի գիշերվա» դրվագով՝ 25-րդ հոդվածի 117-րդ մասի 3-րդ ենթակետով՝ երկուսից ավելի անձանց առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելը։
  • Չորչանայում անցակետ բացելու գործով՝ 333-րդ հոդվածի 2-րդ մաս՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։