Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով Իսրայելում է

Նոյեմբերի 17-18-ը «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին իր առաջին պաշտոնական այցն է կատարել Իսրայել։

Արտգործնախարարության հաղորդմամբ՝ Մակա Բոճորիշվիլին հանդիպումներ կունենա Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրիի ու գյուղատնտեսության և սննդի անվտանգության նախարար Ավի Դիխտերի հետ։

«Մենք ողջունում ենք Իսրայելում պաշտոնական այցով գտնվող նախարար Մակա Բոճորիշվիլիին և մաղթում նրան արդյունավետ և հաճելի հանդիպումներ։ Այցի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ», — գրել է Վրաստանում Իսրայելի դեսպանատունը։