ԵԺԿ-ն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունել

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) և նրա դաշնակիցները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ընդունել են Վրաստանի վերաբերյալ հատուկ բանաձև։

Բանաձևի տեքստը ուշադրություն է հրավիրում մի շարք եվրոպական հաստատությունների եզրակացությունների և զեկույցների վրա, որոնք խոսում են Վրաստանի ժողովրդավարական նահանջի մասին։

ԵԺԿ-ն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների կիրառած բռնությունները և լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության վրա ճնշման աճը։

Բանաձևը նաև կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին հետաքննել Վրաստանում կոռուպցիայի և փողերի լվացման վերջին աղմկահարույց դեպքերը։