Անձինք, որոնք Թբիլիսիում տաքսի ծառայություններ են մատուցել առանց թույլտվության կամ թույլտվության պայմանները խախտելով և տուգանվել` հնարավոր է ազատվեն տուգանքից։ Տուգանքների չեղարկումը կլինի միանվագ:
Համապատասխան օրինագիծը խորհրդարան են ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները։
Նախաձեռնողների խոսքով՝ 2025 թվականի հոկտեմբերի վիճակագրական տվյալների համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կիրառած տուգանքները զգալի մասշտաբների են հասել։
Տեղեկության համաձայն` ընդհանուր առմամբ խոսքը հազարավոր վարչական գործերի մասին է, որոնց ընդհանուր պատասխանատվությունը կազմում է մինչև 8 միլիոն լարի։