Ստորագրահավաք են նախաձեռնել ընտրական իրավունքը պաշտպանելու համար

Արտերկիր արտագաղթած Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով իրենց ընտրական իրավունքի լիակատար պահպանում։

«Մենք՝ արտասահմանում բնակվող մոտ մեկ միլիոն Վրաստանի քաղաքացիներս, տարբեր պատճառներով արտագաղթել ենք։ Մեծամասնության համար դրա պատճառը կենսական անհրաժեշտությունն էր. տնտեսական դժվարությունները և հեռանկարների բացակայությունը մեզ ստիպեցին ելք փնտրել հայրենիքից հեռու։ Ոմանց համար հայրենիքից ժամանակավոր հեռանալը ավելի լավ կրթություն ստանալու և մասնագիտական ​​որակավորումը բարձրացնելու միջոց է։ Անկախ մեր մեկնման պատճառից, արտագաղթողները մեկ ընդհանուր բան ունեն. մենք երբեք չենք խզել կապը մեր երկրի հետ և երբեք չենք հրաժարվել աջակցել երկրի զարգացմանը։

Սակայն այսօր մեր այս հիմնարար իրավունքը վտանգված է։ Խորհրդարանն սկսել է քննարկել մի օրինագիծ, որի համաձայն արտագաղթողները փաստացի զրկվում են ընտրություններին մասնակցելու իրավունքից»,- գրել են նրանք։

Արտագաղթյալները պահանջում են արտասահմանում քվեարկելու իրավունքի լիակատար պահպանում։ Նրանց պնդմամբ` այդ պահանջը քաղաքական քմահաճույք չէ, այլ արդարադատության հարց. Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ կառավարման աղբյուրը ժողովուրդն է։