Դեկրետային արձակուրդից օգտվել է 284 տղամարդ

Վրաստանում հունվար-մայիս ամիսներին 284 տղամարդ է օգտվել դեկրետային արձակուրդից: Այս տեղեկությունը տարածել է BMG-ն՝ հղում անելով Սոցիալական ծառայությունների գործակալությանը:

Ըստ նույն տվյալների՝ այդ ժամանակահատվածում դեկրետային արձակուրդում է եղել 4560 կին։

Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց դեկրետային արձակուրդի մեծ մասը  Թբիլիսիում է, որտեղ այս տարի այդ հնարավորությունից օգտվել է 180 հայր։