Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Ցեկվավան նոյեմբերի 22-ի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված TV Pirveli-ի լրագրող Գիորգի Մամնիաշվիլիին տուգանել է 3000 լարիի չափով։
Մամնիաշվիլին ձերբակալվել է իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով։
Գիորգի Մամնիաշվիլին ասել է, որ իրեն կալանավայրում մերկացրել են և ստիպել կքանիստ վարժություն անել։