BBC-ի ձեռք բերած ապացույցների նշմամբ` «Վրացական երազանք»-ի ռեժիմն անցյալ տարի օգտագործել է Առաջին համաշխարհային պատերազմի դարաշրջանի քիմիական զենք հակակառավարական և եվրոպամետ բողոքի ցույցերը ճնշելու համար։
Ըստ BBC-ի՝ իրենք զրուցել են քիմիական զենքի փորձագետների, վրացական հատուկ նշանակության ուժերի տեղեկատուների և բժիշկների հետ և գտել ապացույցներ, որոնք «վկայում են քիմիական նյութի օգտագործումը, որը ֆրանսիական բանակն անվանել է «Կամիտ»։
«Վրացական երազանք»-ը նշված հետաքննության արդյունքներն անվանել է «աբսուրդ» և ասել, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում՝ «ի պատասխան դաժան հանցագործների անօրինական գործողությունների»։
Ըստ հրապարակման` Ֆրանսիան «Կամիտ»-ն օգտագործել է Գերմանիայի դեմ Առաջին համաշխարհային պատերազմում, որը հանվել է շրջանառությունից 1930-ականներին՝ դրա երկարատև հետևանքների վերաբերյալ մտավախությունների պատճառով։ Վերջինս փոխարինվել է, այսպես կոչված, «արցունքաբեր գազով»։